«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք, թե հնարավոր է ապահովել հարատևում:
Այնինչ՝ շահի աշխարհում ամեն ինչից առաջ ու ամենից առավել շա‘հն է կարևոր: Կարողացիր առաջարկել շահ, ու քեզ կարտոնվի ամեն ինչ՝ բռնություն, բնաջնջում, կեղծիք, սուտ, թալան, սպանդ, էթնիկ զտում ու ամենն, ինչ կարող է անցնել քո մտքով:
Շահի աշխարհում, կարողացիր շա‘հ առաջարկել, ու երբեք չզղջալ, չնահանջել, չգայթակղվել հարաբերական անդորրով, որովհետեւ զղջումը առաջ կբերի երկմտում, խիղճը կտանջի, ու կպարտվես...
Շահի աշխարհում վա՜յ պարտվածին, հազա՜ր վայ, որովհետեւ պարտվողին ներում չկա‘, որովհետեւ պարտությունը միայն անհատական մահապատիժ չէ, այլ հավաքական մահվան վճիռ:
Շահի աշխարհում առաջարկիր շա‘հ, իսկ «արժեք», «քաղաքակրթություն» բառերն օգտագործիր որպես շղարշ՝ արյունոտ ձեռքերդ ծածկելու համար, որովհետեւ բոլորը թքած ունեն քո արժեքների, քո քաղաքակրթության վրա, և եթե հարկ լինի, քեզ հազար անգամ կվերացնեն՝ քո արժեքներով ու քո քաղաքակրթությամբ հանդերձ:
Շահի աշխարհում հաղթող դավաճանը, մարդասպանը, ցեղասպանը դափնեպսակով ու հազարավոր պատիվներով կօծվեն, իսկ անգամ ամենաարդարն՝ ով կպարտվի, կանիծվի որպես ցեղասպան, մարդկության թշնամի, մի նեռ իսկական...
Շահի աշխարհում եղիր հարձակվող, եղիր հաղթող, որովհետեւ ամենաարդար և ամենաարժանավոր պարտվածի բաժինը մահն է ու կոտորածը:
Շահի աշխարհում հաղթի՛ր...»։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
247Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
115Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
129Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
144Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
117Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
224Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
121Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
110Երեկ, 13:12