Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայաստան-Ծառուկյան համագործակցությունն առավել արժեքավոր կարող է լինել». Էդգար Ղազարյան

«Հայաստան-Ծառուկյան համագործակցությունն առավել արժեքավոր կարող է լինել». Էդգար Ղազարյան
269
Կիրակի, 07 ապրիլի, 2024 թ., 17:24

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստան-Ծառուկյան համագործակցությունն առավել արժեքավոր կարող է լինել՝ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ համագործակցությունից
2023 թվականի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ։ Դատախազությունը ներկայացրել է 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ (անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, բաժնետոմսեր և այլն)։ 86 մլրդ 400 մլն դրամը համարժեք է 223 մլն 257 հազար ԱՄՆ դոլարի։
2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված հայտարարությամբ ԱՄՆ կառավարությունը 2023 թվականի ֆիսկալ տարում Հայաստանի պատրաստակամություն է հայտնել տրամադրել 65 մլն դոլար, իսկ Եվրոպական Միությունը՝ 4 տարվա համար՝ 270 մլն եվրո, այսինքն՝ տարեկան 73 մլն դոլար։ Այսինքն՝ ԱՄՆ և ԵՄ առաջարկվող օգնության ընդհանուր ծավալը (138 մլն ԱՄՆ դոլար) Գագիկ Ծառուկյանից ակնկալվող գումարից պակաս է 1,6 անգամ։
Առաջարկում եմ, երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը կնոջ և 20 հոգանոց կառավարական պատվիրակությամբ այցելի ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղ, որտեղ մեծ հանդիսավորությամբ կարող է համագործակցության հուշագիր ստորագրվել Հայաստանի Հանրապետության և Գագիկ Ծառուկյանի միջև, որով հիմք կդրվի արդյունավետ և փոխշահավետ համագործակցության»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան