Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել». Ոսկան Սարգսյան

«Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել». Ոսկան Սարգսյան
490
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 21:00

Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ին, Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ, 1990թ-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու: Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,- նշել է նա:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան