Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մոտեցել է բնին, կենդանին պաշտպանել է քոթոթին». ինչու է Տավուշում արջը հոշոտել 33-ամյա տղամարդուն

«Մոտեցել է բնին, կենդանին պաշտպանել է քոթոթին». ինչու է Տավուշում արջը հոշոտել 33-ամյա տղամարդուն
384
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 18:30

«Արմթայմս»-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը մանրամասներ է ներկայացրել արջի կողմից հոշոտված տղամարդու ողբերգական դեպքից: Ըստ համայնքապետի, դեպքը տեղի է ունեցել գյուղից հեռու անտառներում, որտեղից միշտ գնացել են սինդրիկ հավաքելու: «Ուղղակի այս տարի արջը նոր բույն դրած է եղել, տղամարդն էլ, չիմանալով, շատ է մոտեցել բնին, մայր արջն էլ ձագերին պաշտպանելու բնազդով հարձակվել է նրա վրա»,- նշել է նա՝ հավելելով, որ մահացածը 2 երեխա ունի՝ մեկն առաջին, մյուսը՝ երրորդ դասարանցի: