«Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրիայում իրանական հյուպատոսության թիրախավորումն Իսրայելի կողմից Իրանին պարզապես այլընտրանք չէր էլ թողել՝ պատասխան գործողությունների գնալու և ցույց տալու, թե նման դեպքերում իր արձագանքն ինչպիսին կլինի:
Շատ տարօրինակ է, որ Իրանի դիվանագիտական հաստատության խոցումը միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը չբերեց՝ առանձին երկրները մի կողմ դրած, իսկ այս պարագայում Իրանին մեղադրել տարածաշրջանում անկայունություն մտցնելու հարցում, պարզապես արդար չէ:
Իրադրությունն ամբողջությամբ չի լիցքաթափվել և այս տեսանկյունից կարևոր են ԱՄՆ ջանքերը՝ Իսրայելին հետ պահելու և իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու տեսանկյունից:
Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում, վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են»:

«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
3115:54
Իսրայելի պաշտպանության նախարարը կրկին սպառնացել է Իրանին
6415:49
«Իրենց կյանքը լավ բարենորոգել են, հիմա էլ արտաքին հրամաններ են կատարում»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
3415:42
«Ինքն իրենից պետք է դժգոհի․ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4715:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3915:06
«Հրավիրել է գագաթաժողովին՝ որպես տիեզերական մասշտաբի սուտասան»․ Էդգար Ղազարյան
5614:42
«Իրավական այլասեռություն․ ինչո՞ւ եք տանջամահ անում մարդուն»․ ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
5314:36
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է հայ գերիների հարցը (տեսանյութ)
9414:19