Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիևին․ «Հրապարակ»
![]() 206 Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Տավուշյան հարցի մեկամսյա քննարկումների փափուկ «հանգուցալուծումով» Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ թե փակեց չորս բնակավայրերի հանձնման խնդիրը, այլ նոր հարցադրումներ ու կասկածներ առաջ բերեց։ Այսպիսով, մարտի 18-ին այցելելով Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղեր՝ Փաշինյանը բնակիչներին հայտնեց, որ պատրաստվում է միակողմանի զիջումների, վերադառնալով Երեւան՝ անգամ սպառնաց․ եթե ադրբեջանական հողերը տերերին չհանձնենք, պատերազմ կսկսվի։ Խոսքը հայտնի չորս բնակավայրերի մասին է, որոնք Ադրբեջանը պահանջել էր «անհապաղ» վերադարձնել իրեն: Բաղանիս Այրում, Վերին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի. սրանք տարածքներ են, որոնք սովետական մի կարճ շրջան ամրակցված են եղել Ադրբեջանին, իսկ 90-ականներից մեր վերահսկողության տակ են, բայց, Փաշինյանի պնդմամբ, դրանք ադրբեջանական հողեր են՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի։ Հայաստանի ղեկավարը մինչեւ Տավուշ մեկնելն ասուլիսով արձանագրեց՝ դրանք երբեք Հայաստանի տարածքում չեն եղել, Տավուշի գյուղերը չեն, ուստի Ադրբեջանինը պետք է տալ Ադրբեջանին։ |

«ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին»․ Գրոսի
4413:43
«Իրենց ի՞նչ կա, ինչ ուզեն՝ կասեն». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9213:18
«Ձեր պարտությունը մի ներկայացրեք որպես համաձայնություն»․ Զոլֆաղարի (տեսանյութ)
8313:06
«Պատասխանատու հայտարարում եմ՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում պատերազմ է սպառնում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
11812:42
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
16412:36
«Քոչարյանի մասնակցությունն ընտրություններին նույնն է՝ ինչ նա ՔՊ-ի անդամակցության դիմում լրացնի»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
12612:12
Արաղչին կոչ է արել ՌԴ-ին և Չինաստանին դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները
17712:00
«Ինչպիսին ընդդիմությունն է, էդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
10312:00
