Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1,6 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել

Ճապոնիայում ավելի քան 1,6 միլիոն մարդ իշխանությունների կողմից տարհանման վերաբերյալ ծանուցումներ է ստացել՝ «Դուջուան» թայֆունի պատճառով, որը մոտեցել է Ճապոնիայի գլխավոր կղզու՝ Հոնսյուի ափին։ Տոկիոյի պրեֆեկտուրայում, որը ներառում է նաև Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզիները, տարհանման ծանուցումը վերաբերում է 130 000 մարդու։ Հարևան Չիբա պրեֆեկտուրայում այդ միջոցառումները տարածվում են 983 000 մարդու վրա։ Տարհանման ծանուցումներ են տրվել նաև Սիձուոկա և Իբարակի պրեֆեկտուրաների որոշ բնակիչների համար։
Թայֆունի կենտրոնը գտնվում է Հոնսյուի խաղաղօվկիանոսյան կենտրոնական ափից հարավ և շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ ժամում մոտ 30 կմ արագությամբ։
Օդերևութաբանները նախազգուշացնում են հորդառատ անձրևների, գետերի վարարման և սողանքների վտանգի մասին՝ հորդորելով բնակիչներին դուրս չգալ փողոց։

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
12600:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31100:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
323Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
130Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
318Երեկ, 22:37
Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել Մուրմանսկի կալանավորված նահանգապետ Անդրեյ Չիբիսին
207Երեկ, 22:31
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
108Երեկ, 22:00