«Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ հաջողվեց էս օյինը խաղալ մեր երկրի գլխին ու մնալ»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․«Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ հաջողվեց էս օյինը խաղալ մեր երկրի գլխին ու մնալ։ Ինքը էդ հարցի պատասխանը տվել է․ որովհետև ասում է՝ ես ձեր ծոցից եմ դուրս եկել, ես տիրապետում եմ մեր ժողովրդի զգացմունքներին։ Ես գիտեմ մեր ժողովուրդը ինչին ա հավատում, ինչին ա վստահում, ինչճից ա խաբվում։ Լավ տիրապետում է ու անում դա։ Երբ ասում է ես պետք է զոհաբերվեմ, նշանակում է՝ ասում է ձեզ պետք է զոհաբերի իր համար։
Ասում է՝ գալիս է պահ, որ դու քեզ էլ պետք է զոհաբարես, քո անունդ էլ, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ, ընտանիքիդ հանդարտությունն էլ, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես։ Հհատկապես էս վերջին ասածները՝ հիշատակի մասով, իրոք զոհաբերել ես։ Բայց մնացածը ի՞նչ ես զոհաբերել։
Ո՞նց կարող ես 30 ավտո թիկնազորով գնաս 100 գյուղացու հետ հանդիպման ու ասես՝ ես իմ կյանքը գրավ եմ դրել։ Դա գրավ դնողի քայլ չէ։ Տղուդ մեկը թարս է բարև տալիս, կալանավորում եք, չեք էլ ասում զոհվածի մայր ա, հերոսի մայր ա, դու ի՞նչ ես զոհաբերել։ Ինչ և ում զոհաբերել ես, դրանք քոնը չէին հաստատ, ուրիշի էրեխեքին էիր զոհաբերում, որ քեզ չասեն դավաճան։ էս էն գնդակահարության պատի տակ կանգնելու լացակումած ճառի շարունակություն էր։
2020 թվականից ի վեր Արցախ ես զոհաբերել, Սյունիքից, Վայոց Ձորից, այլ մարզերից 200 քառակուսի կիլոմետրից ավելի զոհաբերել ես, 5 հազար հեր ու տղու զոհաբերել ես, 10 հազարի առողջությունը զոհաբերել ես, դու քո անձնականից ի՞նչ ես զոհաբերել, ի՞նչ նեղություն եք տալիս ձեզ դու, շրջապատդ, ընտանիքդ:
6 տարի իշխանություն ես, դրա 4 տարին գոյատևում ես երկիր զոհաբերելով»։

Բոլիվիան ու Պարագվայը 88 տարի անց ավարտել են սահմանների սահմանագծումը
3615:43
«Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց․ պարզվեց՝ քրեական հեղինակություն է»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3315:36
«ՀՀԿ-ի անվճար հավելվածով հայտնվել է «Ուժեղ Հայաստան»-ի ցանկում ու իմ կուսակիցներին անուն է կպցնում». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
3715:30
«Արարատի մարզպետին փոխարինում է որդին՝ Երասխի դուքսը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5115:18
«Սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5015:06
«Պատրաստվո՞ւմ եք արձագանքել Հաջիևի հայտարարություններին»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
4615:00
Ֆոն դեր Լայենը կոչ է արել Patriot հրթիռներ արտադրողներին՝ արագացնել դրանց մատակարարումները Կիևին
7714:55
«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
4614:42