«Դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ»․ Գառնիկ Դավթյան

«2026թ․ ընտրություններից հետո այս իշխանությունը զբաղված է քաղաքական մազոխիզմով․ հաճույք է ստանում ՀՀ տարածքները ծվեն-ծվեն անելուց ու մի ամբողջ ադրբեջանական խոսույթ գեներացնելուց»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
«Կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ երբ ես ցույց տամ 1938 թվականի Հայաստանի քարտեզը, դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ, ինչպես դուք եք նշում։ Բայց կարող եմ նաև գրազ գալ, որ կարող է գաք այստեղ ու ասեք՝ այս նույն քարտեզում Տավուշի տարածքներ կան, որոնք կոչվում են ադրբեջանական անկլավ, բայց շտապեմ հիասթափեցնել. 1932 թվականի քարտեզում ո՛չ Տավուշում ադրբեջանական անկլավներ կան, ո՛չ էլ Տիգրանաշենն է ադրբեջանական տարածք՝ ինչպես ձեր քաղաքական առաջնորդն է շեշտում»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ զարմանում է, թե ինչու ՔՊ-ն չի պաշտպանում հայ ժողովրդի պետական և ազգային շահը։

«Դուք այս քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
1412:18
«Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ժողովրդավարության ինստիտուտները ոչնչացնելու համար»․ Զախարովա
2512:13
«ՀՀ-ի կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
2512:00
«Ձեր բերած աղետներից հետո պետք է պոնչո անեինք, ասեինք՝ ապրե՞ս». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3311:54
«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
4811:42
«Զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մլավոցից»․ Նաիրի Հոխիկյան
5111:12
Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
12611:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
5110:54