Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան

«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան
34
Այսօր, 13:06

«Ընդհանրապես արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ, որովհետև ՔՊ-ն հայ ժողովրդին դժբախտություն, մահ, ողբերգություն բերած քաղաքական ուժ է։ ՔՊ-ն մի ուժ է, որի օրոք մենք զրկվել ենք մեր հայրենիքից. Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ամբողջությամբ խաթարված է և ոտնահարված»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ելույթին։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ՔՊ-ն ուզում է արմատախիլ անել Դաշնակցությանը, ընդդիմադիր գործիչը նշեց․ «Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ՝ իբրև կուսակցություն, սա պայքար է հայկականության, համահայկականության, ազգային գաղափարախոսության ու ազգային նկարագրի դեմ։ Իրենք փորձում են Ալիևի և Էրդողանի պահանջով ու նրանց թելադրած օրակագով ունենալ նոր Սահմանադրություն՝ Ալիևի հագով կարված, ունենալ Հայաստան, որը զերծ է պատմական հիշողությունից, ինքնությունից, որտեղ ՀԱՍԵ-ն չունի հատուկ դերն ու նշանակությունը, որտեղ հայ ժողովրդի իրավունքները այլևս երկրորդական պլանում են»։

«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան