Պուտինը պաշտոնական այց կկատարի Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 24-ին բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը մայիսի 23-24-ը Բելառուսում կգտնվի երկօրյա պաշտոնական այցով, հաղորդում է Белта-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները մայիսի 24-ին Անկախության պալատում կանցկացվեն նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով։
Կողմերը կքննարկեն Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների իրադրությունը, զարգացման հեռանկարները, ինտեգրացիոն օրակարգը և Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործումը, քաղաքական երկխոսությունը, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի խթանումը, անվտանգության ամրապնդումը, փոխգործակցությունը հումանիտար ոլորտում։
Ավանդաբար ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրադրությունը և առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդումը:

«Ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ». Թրամփ
923:01
«Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ միջուկային զենքը ոչնչացնի մոլորակը». Թրամփ
3922:43
«Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հեռացնելուց հետո»․ Էդուարդ Շարմազանով
2422:24
«Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգթոնին հարմար պայմաններ». Թրամփ
9222:13
«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան
6421:54
«Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան
8221:30
«Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արմեն Այվազյան (լուսանկար)
8021:00
«Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած, ՀՀ-ին միայն պարտություններ և կորուստներ բերած․․․»․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
8120:24