Գաղտնալսող սարք դնող աղջկան ու նրա մորը Բագրատ Սրբազանն օգնել է բազմիցս

Պարզվում է՝ Էլեն Աղասյանն, ով ցանկացել է հյուրանոցի սենյակի առաստաղը ծակելու միջոցով գաղտնալսող սարք դնել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար, Տավուշի մարզի Չինարի գյուղից է, գրում է «Հրապարակ»-ը: Էլեն Աղասյանը Հեղինե Աղասյանն է՝ Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Հրածին Ապերյանի և Սերոժ Աղասյանի դուստրը: Հեղինեն Երևանում Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՊՆ-ում, այնուհետև մտել է ԱԱԾ:
Նրան ճանաչողներն ասում են, որ նա վերջին տարիներին դարձել է ֆինանսապես ինքնաբավ, ապրում է բավականին բարեկեցիկ կյանքով, սիրում է շրջագայել: Ամենազարմանալին այն է, որ Բագրատ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս, երբ Հեղինեի մայրը բուժվում էր քաղցկեղից: Հովանավորել է նաև Հեղինեին՝ ուսման վարձավճարի հարցում: Չինարեցիների համար նրա՝ «ժուչոկ» տեղադրելու մասին լուրը ցնցող ու անսպասելի է եղել:

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված 77 անձ (տեսանյութ)
4816:06
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5915:18
«Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու հետևանքով ավելանալու է մարդկանց անհարմարավետությունը»․ Հակոբ Բադալյան
7514:54
Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
7913:24
Իրավական համագործակցություն. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
7413:06
«Լոս Անջելեսում փորձել են կողոպտել Տարանտինոյի առանձնատունը»․ #NYP (տեսանյութ)
19412:55
«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
8012:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
7312:06