Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ

«GG» ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում. այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ՝ դեպքի կամ փաստի առթիվ։
Երկրորդ՝ տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։
Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։
Այս տեսանկյունից քրեական վարույթը «GG» ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության՝ հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։

Նախաստորագրվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը
1216:30
Կադրեր՝ Միրզոյան-Ռուբիո հանդիպումից (տեսանյութ)
5116:12
Ռուբիոյի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում (տեսանյութ)
8115:48
«Որոշել է իրեն զորահրամանատարի տեղ դնել ու զինվորական «պառադ» ընդունել»․ Մարգարիտ Եսայան
11015:24
«Հավատում եմ, որ մի օր հարց կտան Ռուբեն Վարդանյանին՝ ԱԳՆ նախկին վերնախավի մասին»․ Մհեր Մկրտչյան
11814:54
«Պատերազմում զոհվածի անչափահաս երեխաների նպաստը կտրել են». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11514:42
«Երեխան ի՞նչ գործ ունի նախընտրական քարոզարշավին, որ վատանա»․ Ոսկան Սարգսյան
10114:30
«Քաղաքը պարալիզացված է, ինչ է թե մի վախկոտ դավաճան մի քանի երկաթ պետք է ցուցադրի»․ Էդգար Ղազարյան
16213:48