«Գնալու եմ արդարացման ճանապարհով»․ Վլադիմիր Գասպարյան

Քիչ առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված հոդվածներով, ապա վաղեմության ժամկետները լրանալու հիմքով և համաներման կիրառմամբ, ազատվեց պատժի կրումից։ Լրագրողների հետ զրույցում Գասպարյանը հայտնեց, որ վճռին ծանոթանալուց հետո այն կբողոքարկվի․ «Գնալու եմ արդարացման ճանապարհով»,- ասաց նա՝ հայտնելով, որ այս ամենում քաղաքական հետապնդում չի տեսնում․ «Ուղղակի մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարին դուր գալու համար փորձել են նախաքննության փուլում մի քիչ ճարպկություն անել։ Անուններ չեմ տալիս, դեռ շուտ է»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե նրա գնահատականները մեղմացել են, պատասխանեց․ «Երբ մարդ մի քիչ վատառողջ է լինում, նախկին եռանդը չի ունենում»։
Ինչո՞ւ եք ուզում բողոքարկել, լավ չի՞, որ չեք ազատազրկվել, հարցրեց լրագրողը․ «Ամբողջ կյանքս մեռնելուց անգամ չեմ վախեցել, ավելի լավ է՝ մարդ ազատազրկվի, քան ապրի այն շրջապատում, ինչն այսօր է, իրար լափելով ապրում ենք»,- նշեց նա։

«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
3115:54
Իսրայելի պաշտպանության նախարարը կրկին սպառնացել է Իրանին
6415:49
«Իրենց կյանքը լավ բարենորոգել են, հիմա էլ արտաքին հրամաններ են կատարում»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
3415:42
«Ինքն իրենից պետք է դժգոհի․ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4715:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3915:06
«Հրավիրել է գագաթաժողովին՝ որպես տիեզերական մասշտաբի սուտասան»․ Էդգար Ղազարյան
5614:42
«Իրավական այլասեռություն․ ինչո՞ւ եք տանջամահ անում մարդուն»․ ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
5314:36
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է հայ գերիների հարցը (տեսանյութ)
9414:19