«Որոշել են գլխացավանք ստեղծել քաղաքացիների համար». Մարատ Եգանյան
![]() 205 Երկուշաբթի, 15 հուլիսի, 2024 թ., 13:36 Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Այ երբ ես խոսում եմ ներկայիս իշխանությունների ապուշության, տգիտության, անշնորհքության կամ նույնիսկ էշության մասին, ես այ սենց երևույթներն եմ նկատի ունենում (զուտ տնտեսական առումով)։ Նայեք, 90-ին մոտ տոկոսն անցնում են այս «տուրնիկետ»-ները օգտագործելով ժետոնները, սակայն վերջերս մետրոպոլիտենի ղեկավարությունը (կամ ավելի բարձրից) որոշել են, որ դա շատ հարմար տարբերակ է բնակչության համար և որոշեցին գլխացավ ստեղծել հասարակ քաղաքացիների համար։ Ուշադրություն դարձրեք բոլոր «տուրնիկետ»-ները բացառությամբ մեկից ժետոնով չեն, այսինքն եթե ժետոնով ես փորձում օգտվել, միայն մի տեղով կարող ես անցնել։ Մյուս տեղերը չգիտես ինչի համար են բացառում ժետոնի կիրառումը, մինչդեռ զարգացած երկրներում, որոնց շարքին ՀՀ-ն չի ցանկանում դասվել, միևնույն տուրնիկետը կարող է սպասարկել և ժետոնի, և այլընտրանքային եղանակով։ Ու երբ մի ապուշ (շատ մեղմ ասված ապուշ) չինովնիկ կամ պատասխանատու այլ աշխատակից հեռուստատեսությամբ խոսա, ինքը անմեղ ու մաքսիմալ անկեղծ հայածքով ասելու է, որ իբրև թե բնակչության համար լավ բան են արել։ Իրականում իհարկե ուղղակի գլխացավանք ու անհարմարություն են պատճառել հասարակ մարդուն։ Այլ կերպ ասած հիմա 90 տոկոս մարդիկ, ով մտնում է մետրո, ստիպված է այլ եզակի «տուրնիկետով» օգտվել, իսկ դա հաճախ հանգեցնում է հերթերի ձևավորմանը։ Աղբյուրը` Մարատ Եգանյան |

Սուրբ Հարության պատարագ՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (տեսանյութ)
4710:48
Ս. Հարության տոնի Հայրապետական պատարագ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (տեսանյութ)
5410:42
«Քրիստոսի հարության ավետիսը մեզ համար մխիթարություն է՝ կյանքն է՛լ ավելի արժևորելու»․ Տեր Եսայի
5110:36
Ուղիղ միացում՝ Մայր տաճարից (տեսանյութ)
9010:12
«Սբ. Հարության տոնը չի ջնջում անցյալը, բայց բացում է մի հեռանկար, որ մինչ այդ փակ էր թվում»․ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյան
8110:00
«Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին»․ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
8609:42
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է
11909:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
12408:24
