«Մարզպետը փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ»․ Ոսկանյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանց գյուղի բնակիչները հայտնեցին,որ Տավուշի մարզպետարանը գյուղի բնակիչներին դրամական փոխհատուցում տալու մասին փաստաթղթեր է ստորագրել տալիս։ Այդ թղթերը լրիվ դատարկ չեն, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց Կիրանց գյուղի բնակիչներին պետության կողմից որքան գումար է մինչ այժմ տրվել, ընդհանուր որքան գումար է նախատեսված այդ նպատակով, ինչ սկզբունքով են որոշվում Կիրանցի բնակիչներին փոխհատուցվող գումարների չափերը։ Մարզպետը պատասխանել է՝ այդ հարցով առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմին։ Մարզպետը չի նշել, թե որն է համապատասխան լիազոր մարմինը։ Մարզպետարանը զբաղվում է հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցման հարցով, սակայն մարզպետը հրաժարվել է այդ մասին հարցին պատասխանել, նա փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ։

«Հարձակումներից ու պատժամիջոցներից հետո, Իրանն այլևս չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին»․ Փեզեշքիան
2716:49
«Շատ լուրջ մի ընդունեք այդ տղային, ինքն աճպարար է, բնույթով՝ պիղծ»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
4316:12
«Որոշ շրջանակների՝ հանդիպման շուրջ գրառումներն էժանագին մանիպուլյացիաներ էին»․ Հենրիխ Դանիելյան
4416:00
«Ընտրության հաջորդ օրից սեզոնային փրկիչների 70-80%-ը չքացան»․ Գոռ Մադոյան
5215:24
«Փաշինյանի պահանջածը կաթողիկոսի գահն է ու եկեղեցու կազմաքանդումը»․ Դերենիկ Մալխասյան
5215:18
«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան
7314:00
«Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կարձագանքե՞ն Բայրամովի ասածին»․ Ոսկան Սարգսյան
7213:48
«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»․ Բայրամով (տեսանյութ)
8213:24