«Բլինքենն ազդարարում է Իրանի՝ միջուկային տերություն լինելու մասին»․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է, որ իրենց տվյալով, Իրանը մոտ երկու շաբաթից կունենա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները դեռ ամիսներ առաջ են հայտարարել, տարբեր առիթներով, որ իրենց հաշվարկով Իրանին շաբաթներ են բաժանում միջուկային ռումբ ստեղծելու հնարավորությունից:
Հիմա Բլինքենն ասում է Իրանը այդպիսի հնարավորություն կունենա երկու շաբաթից:
Հասկանալի է, որ Վաշինգտոնը օբյեկտիվորեն կարող է չտիրապետել այդ առնչությամբ ստույգ ժամկետների, հետևաբար թույլ տալ շաբաթների սխալ: Բայց, պետքարտուղարի մակարդակով հայտարարվում է առաջին անգամ, և դա, ընդ որում, ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի համար նախընտրական բարդ շրջանում:
Տեսականում կարող ենք դիտարկել հետևյալ մտքի խաղարկում, որ Իրանը դառնում է միջուկային տերություն, որովհետև Տրամպը 2017 թվականին ստանձնելով նախագահի պաշտոնը տապալել է միջուկային գործարքը, ինչը Իրանին վերահսկելու լավագույն միջոցն էր, որ Օբամայի վարչակազմի ձեռքբերումն էր:
Բայց, արդյո՞ք այսօր այդ մտքի խաղարկումը կարող է ինչ-որ էական վնաս պատճառել Տրամպին: Կասկածում եմ խիստ: Հետևաբար, առավել հավանական է այն, որ պարզապես «հանրային կարծիք» է պատրաստվում Իրանի միջուկային տերություն դառնալու առնչությամբ:
Եթե իհարկե չդիտարկենք այն, որ Բլինքենը պարզապես մտացածին բաներ է խոսում, ինչը անկեղծ ասած բարդ է պատկերացնել: Խոսի այսպես, որ ի՞նչ անի:
Միևնույն ժամանակ, եթե Իրանին մնացել է երկու շաբաթ, հետո՞, ուրեմն ի՞նչ՝ հարց է առաջանում Բլինքենի հայտարարությունից հետո:
Եթե այդ հայտարարության իրերը դիտարկենք այնպես, ինչպես շարադրված են, ապա դա այլ բան չէ, քան այն, որ Բլինքենը ազդարարում է Իրանի միջուկային տերություն լինելու մասին:
Ի դեպ, այդ առիթով գուցե հիշեցնեմ օրեր առաջ արածս գրառումը, այն կապակցությամբ, թե մեծ հարց է՝ Տրամպը միջուկային գործարքը չեղարկելով, իրականում վնասե՞ց Իրանին, թե՞ օգնեց»։

«Համախմբվել է պետք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3114:18
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները
6714:12
«Այսօրվա իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
4214:06
«Մենք սխալվելու իրավունք չունենք»․ Էդմոն Մարուքյան
5813:30
«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան
5013:24
«Տիգրանաշենը հանձնելու օրակարգը բացառապես օտարածին շահերից է բխում»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
5213:18
«Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները»․ Սամվել Կարապետյան
6113:12
«Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»․ Լավրով
10313:00