Հայ Դատի գրասենյակների աշխատանքները՝ COP29-ին ընդառաջ
![]() 229 Երեքշաբթի, 23 հուլիսի, 2024 թ., 13:06 ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2024-ի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին ակնկալվում է կառավարական հազարավոր պատվիրակների, լրագրողների և զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն։ Ադրբեջանն այս համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համար միջազգային հանրային կարծիքն իր էության մասին։ Միաժամանակ, այս համաժողովն առիթ է, որպեսզի ներկայացնենք Ադրբեջանի իսկական՝ ցեղասպանական, ռազմատենչ, ամբողջատիրական հակաժողովրդա-վարական էությունը՝ բարձրաձայնելով նաև կլիմայի փոփոխության մեջ Ադրբեջանի բացասական վարքագծի մասին։ Հայ Դատի համակարգը՝ հանձնախմբերն ու գրասենյակները, այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներից հետո սկսել են իրականացնել հատուկ մշակված ծրագիր՝ հասնելու կառավարական, քաղաքական, հասարակական և լրատվական այն բոլոր շրջանակներին, որոնք որևէ կերպ առնչված են COP-29-ին։ Այդ աշխատանքների նպատակն է շեշտել արցախցիների վերադարձի իրավունքը, մղել նշյալ շրջանակներին՝ ազդեցություն գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով փոխել Արցախում իր գործադրած ցեղասպանական արարքների, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս իր ներխուժման և հայ գերիներին անօրինական պահելու հարցերով իր հայատյաց քաղաքականությունը։ Այս աշխատանքներում կարեւոր դերակատարություն է վերապահված յուրաքանչյուր հայի, որը սոցիալական ցանցերի (social media) օգտատեր է։ Կոչով դիմում ենք բոլորին՝ սոցիալական ցանցերով այս նպատակով օտար լեզուներով կատարել գրառումներ՝ միաժամանակ օգտագործելով առնվազն այս չորս hashtag-ները. #COP29Exposed, #COPout29, #COP29, #COP29Azerbaijan։ Այս կայքէջից (https://copout29.com/) կարող եք ներբեռնել Հայ Դատի համակարգի կողմից պատրաստված գծանկարներ և պատկերիզներ, որոնք արտահայտում են մեր տեսակետները։ Խիստ կարևոր է բոլոր գրառումներում և կամ գծանկարների հետ օգտագործել վերոհիշյալ hashtag-ները։ Մեր տեսակետները բարձրաձայնելու համար հարմար առիթ են նաև առաջիկա օրերին Փարիզում մեկնարկող 2024-ի Օլիմպիական խաղերը։ Սոցիալական ցանցերում, հայկական շրջանակների հետ համագործակցաբար, նման աշխատանքի մասնակից է նաև Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Այս առիթով հայությանն ուղղված իր ուղերձն Օկամպոն եզրափակել է՝ գրելով. «Միջազգային հանրության ջանքերը միավորելով՝ դուք կարող եք հասնել այն բանին, որ COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլեւ մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը: Հայե՛ր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ կատարե՛ք, մեկնաբանե՛ք և բարձրացրե՛ք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես»: Քաղաքական հանրահայտ դեմքեր, միջազգային տարբեր կազմակերպություններ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել COP29-ի Բաքվում գումարվելու առնչությամբ։ Ոմանք նույնիսկ կոչ են արել բոյկոտել այդ նախաձեռնությունը։ Հանրությանը տեղյակ պահելու համար մենք պարբերաբար կանդրադառնանք այս աշխատանքներին»։ Աղբյուրը` Ազգային ճակատ |

«Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով»»․ Մարիաննա Ղահրամանյան
4911:24
«Բացատրություններ կտաս իշխանափոխությունից հետո»․ Ոսկան Սարգսյան
11710:30
«Շենքերում փոխում են միջանցքների պատուհանները․ արդյո՞ք սա կաշառք չի»․ Նաիրի Հոխիկյան
11910:18
«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող ստերը»․ Օնիկ Գասպարյան
19709:36
«Պետք է պատասխանատվություն ստանձնել ջահել սերնդի զոհաբերման համար ու հեռանալ»․ Լիլիթ Բլեյան (տեսանյութ)
18301:06
«Ինչքան պիտի շեֆիդ լակեյաբար ծառայող լինես ու պլինտուզի մակարդակի ուղեղ ունենաս, որ ծաղրես մայրությունը»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
20900:24
«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
174Երեկ, 23:56
Հրապարակվել է ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը
162Երեկ, 23:42
