Մարդու օրգանիզմում առաջին անգամ տիտանից սիրտ են տեղադրել

Առաջին անգամ հիվանդի օրգանիզմում տեղադրվել է մեխանիկական սիրտ, որն օգտագործում է նույն տեխնոլոգիան, ինչ արագընթաց երկաթուղային գծերը: Վիրահատությունը կատարվել է Տեխասի սրտի ինստիտուտում (ԱՄՆ)։
Սարքը ստացել է TAH (ընդհանուր արհեստական սիրտ) անվանումը։ Այն տիտանից պատրաստված երկփորոքային պտտվող պոմպ է՝ արյուն մղելու համար։ Միակ շարժվող մասը մագնիսական կախված ռոտորն է, որը մղում է արյունը և փոխարինում իրական սրտի երկու փորոքներին: Մագնիսական կախվածքով ռոտորի առավելությունն այն է, որ շփում չկա: Հայտնի է, որ շփումը մեծացնում է սարքի մաշվածությունը և կարող է հանգեցնել դրա կոտրմանը:
TAH-ը հագեցած է փոքր, վերալիցքավորվող արտաքին կարգավորիչով: Այն ունակ է րոպեում մոտ 12 լիտր արյուն մղելու։ Գիտնականների կարծիքով՝ սա բավական է չափահաս տղամարդուն մարզվելու համար։
Այս պահին սարքն օգտագործվում է հիվանդին կենդանի պահելու համար, մինչ կիրականանա իսկական սրտի փոխպատվաստումը, այսինքն, այն ժամանակավոր է աշխատում։ Գիտնականները մտադիր են շարունակել կլինիկական փորձարկումները, հայտնում է New Atlas-ը։
Նախկինում գիտնականները հայտնել էին փոխպատվաստված սրտի պոմպով և խոզի երիկամով առաջին հիվանդի մահվան մասին: Նա տառապում էր ծանր հիվանդություններով, որոնք անհնարին դարձրեցին սովորական փոխպատվաստումը:

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
29028.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68723.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82221.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86619.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100217.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230416.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
225116.10.2026, 20:48