«Մեր հասարակությունն այսօր ցեց ընկած է»․ Արամ Մանուկյան

«Ներքին՝ հանրային-հասարակական ձախողումները բերել են ազգային ինքնության խաթարման և այդ խաթարումն արտահայտվում է հասարակության տարաբաժանմամբ։ Մեր հասարակությունն այսօր ցեց ընկած հասարակություն է․ գաղափարի, խնդրի շուրջ կոնսոլիդացիա չի կատարվում»,- «Այսօր»-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով ազգային ինքնության բաղադրիչների, ստեղծված ճգնաժամի հետևանքների ու լուծումների մասին։ «Այդ տարաբաժանումը խրախուսվում է իշխանությունների կողմից, որն արտահայտվում է հասարկության տարբեր շերտերին իրար դեմ հանելով։ Որոնք են այդ շերտերը՝ իշխանություն-եկեղեցի։ Այս հակամարտությունը աննախադեպ է, լուրջ ծավալներ է ընդգրկում և շարունակական է։ Հաջորդը՝ հասարակություն-բանակ, մինչ այժմ բանակը մնում է պարտության հիմնական պատճառը։ Ճգնաժամը շարունակվում է մեր պատմության հետ, մենք լուրջ վեճի մեջ ենք մեր պատմության հետ, ինչն ինքնության հիմնական սկզբունքների դավաճանություն է։ Յուրաքանչյուր երկիր անհատապես իր հնարավորությունները, արժեքները վերցնելով, ընտրովի հավաքագրելով, կազմում է ծրագիր՝ ճգնաժամից դուրս գալու համար, իսկ առաջին քայլը ճգնաժամի ճանաչումն է»,- ասել է Մանուկյանը՝ որպես ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչներ նշելով նաև պետական խորհրդանիշները՝ զինանշան, դրոշ և օրհներգ։ «Փշաքաղվում ես՝ տեսնելով, թե ինչպիսի թեթևությամբ են էսօրվա ալենները փորձում էդ դրոշի, զինանշանի, օրհներգի վրայով անցնել, ոնց կարելի է չզգալ՝ ինչ է նշանակում սիմվոլը։ Դրանք այն սիմվոլներն են, որոնք մղում են ինքնազոհաբերության, դրանք արժեք են, որոնք պետք է պահպանվեն»,- նշել է Մանուկյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Բոլիվիան ու Պարագվայը 88 տարի անց ավարտել են սահմանների սահմանագծումը
3615:43
«Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց․ պարզվեց՝ քրեական հեղինակություն է»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3315:36
«ՀՀԿ-ի անվճար հավելվածով հայտնվել է «Ուժեղ Հայաստան»-ի ցանկում ու իմ կուսակիցներին անուն է կպցնում». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
3715:30
«Արարատի մարզպետին փոխարինում է որդին՝ Երասխի դուքսը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5115:18
«Սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5015:06
«Պատրաստվո՞ւմ եք արձագանքել Հաջիևի հայտարարություններին»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
4615:00
Ֆոն դեր Լայենը կոչ է արել Patriot հրթիռներ արտադրողներին՝ արագացնել դրանց մատակարարումները Կիևին
7714:55
«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
4614:42