«Ինչո՞ւ է գաղտնի պահվում, թե որքան աշխատավարձ են հաստատել ԵՊՀ-ի ռեկտոր-պրոռեկտորների համար». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները և աշխատակազմի ղեկավարը գրավոր համաձայնություն չեն տվել, որ իրենց աշխատավարձի չափը տրամադրվի: Զուտ օրենսդրական - իրավական տեսանկյունից կասեն՝ իրավունք ունենք: Իսկ բարոյական տեսանկյունի՞ց: Այդ ինչպե՞ս է, որ ուսուցիչները, դասախոսները, գիտաշխատողները և այլք մշտապես տրտնջում են իրենց աշխատավարձի չափից և ամենուր հայտարարում, թե որքան են ստանում: Իսկ ե՞րբ է մարդ սովորաբար գաղտնի պահում իր աշխատավարձի չափը: Դա հիմնականում այն դեպքում է, երբ դա չափազանց բարձր է, և, օրինակ, դրա հանրայնացումը կհանգեցնի հասարակության պարսավանքին կամ, ժողովրդական լեզվով ասված, թուքումուրին:
Ի դեպ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը իշխող ՔՊ կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, իսկ ԵՊՀ հիմնադրամի բյուջեն հաստատվում է հենց այս մարմնի կողմից: Հետաքրքիր է՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած «անկուսակցական», «չեզոք» հոգաբարձուների խորհուրդն այդ ինչքա՞ն աշխատավարձեր է հաստատել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, պրոռեկտորներին ու աշխատակազմի ղեկավարին, որ վերջիններս գերգաղտնի են պահում դրա չափն ու խուսափում հանրայնացնելուց: Հոգաբարձուների խորհդի 20 անդամից 4-ը ներկայացված է ուսանողության կողմից, միգուցե իրե՞նք հայտարարեն, թե որքան աշխատավարձ են հաստատել և քվեարկել ռեկտոր-պրոռեկտորների համար:
Ի վերջո՝ Փաշինյանի «գերթափանցիկ» իշխանության օրոք ուսանողությունը չիմանա՞, թե իրենց բուհը, որտեղ սովորում ու վճարում են իրենք, որքան աշխատավարձ է բաշխել ռեկտորին ու ղեկավար կազմին»:

«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
5702:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
148Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
145Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
95Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
212Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
101Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
95Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
106Երեկ, 19:54