«Նիկոլ Փաշինյանի` իշխանության մնալը հավասարազոր է նոր պատերազմին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը հավասարազոր է նոր պատերազմին, ՀՀ տարածքային կորուստներին, մարդկային կյանքերի խեղմանը և որպես վերջնարդյունք՝ Հայաստանի պետականության անկմանը։ Ու այստեղ բոլորովին կապ չունի հակառուսական կամ պրոարևմտյան հայացքների տարածումը։ Խնդիրը կոնկրետ խմբակի մեջ է, իսկ մնացածը՝ ինքնարդարացման ճղճիմ փորձեր։
Իսկ Փաշինյանի իշխանությունն ամուր է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության պարադիգման կառուցված է նախկին նախագահներին ուղղակի կամ միջնորդավորված միակ քաղաքական այլընտրանք հռչակել-դարձնելու վրա։
Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին որպես իշխանության հակառակ բևեռ հռչակելու ամենաիսկական շահառուն ո'չ թե նախկին նախագահներն են, այլ Նիկոլ Փաշինյանը։
2021 թվականին հայ ժողովրդի ընտրությունն, ի ցավ բոլորիս, ո'չ թե Հայաստանի ապագայի շուրջ էր, այլ միայն մեկ բանի՝ «ավելի լավ է Նիկոլը մնա, մենակ թե նախկինները հետ չգան»: Սա այլևս հնարավոր չէ փոխել, որովհետև արմատացել է հասարակայնության մեծ մասի մոտ։
Ի դեպ, Բագրատ սրբազանի կերպարն, ինչքան էլ անխոցելի էր, բայց իշխանական ամբողջ ագիտացիան կառուցված էր սրբազանին նախկինների հետ կապելու վրա, ինչը և ինչ որ իմաստով տվեց արդյունք։
Դե իսկ նախկին նախագահների միջև ներքին դիմակայության մասին էլ չխոսենք, ինչը ուղղակի անհնար է դարձնում միասնական տանդեմով իրական խնդիրներ լուծելը, այնպես որ, ինչքան շուտ նախկին նախագահները փակեն այս խոսույթը՝ իրենց իշխանության գալու շուրջ, այնքան շուտ Փաշինյանը կկորցնի իր հենարանը»։

«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
7202:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
166Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
162Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
106Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
227Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
106Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
98Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
111Երեկ, 19:54