6 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է

521
Շաբաթ, 03 օգոստոսի, 2024 թ., 11:12
Ապարանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, այնտեղ մահացածի և վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գասպարյանը: Վթարի հետևանքով Ս. Գասպարյանն ու նրա ուղևորներ՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Արամայիս Ղուկասյանն ու Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Վարդուշ Լազարյանը տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ա. Ղուկասյանը, գիտակցության չգալով, մահացել է: Հիվանդանոց են տեղափոխվել ևս 3 հոգի, որոնք առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ավտովթար՝ Երևանում․ 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
10510:00
Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում (տեսանյութ)
16009:52
Պայթյnւն Վարդաշենի շենքերից մեկում․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա
85Երեկ, 23:24
«Մի-2» ուղղաթիռ է կործանվել Կրասնոդարում
139Երեկ, 19:41
Քալիֆորնիայի գրադարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)
30023.06.2026, 13:39
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
13123.06.2026, 12:54
Կուզբասում 7 տարեկան երեխան մահացել է շոգին մեքենայում փակված մնալու պատճառով
23923.06.2026, 00:09
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
26422.06.2026, 14:05