Նոր դասագրքում Հայաստանի ազատագրումը որպես բռնակցում են մատուցում

«Փաստը» գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ՝ պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:
ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ՝ պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:
Նախարարությունը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառությունից, այլև հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնհայտ աղավաղումներ կան։ Մասնավորապես, հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Այս մասին տեղեկանում ենք ԴՇՀ պետական հարթակից։
Արդեն այս տարվա սեպտեմբերից դպրոցական սեղանների վրա կլինի դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված է՝ որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա (օգտագործվում է Ռուսաստան տեղանունը)։ Հայ պատմագրության մեջ տասնամյակներ շարունակ Գյուլիստանի (ստորագրված 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմից հետո) և Թուրքմենչայի պայմանագրերը ընդունված է անվանել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Այդպես էր 2023 թ. դասագրքում։ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունեցավ հայկական պետականության հետագա վերականգնման համար։
Դասագրքի հեղինակներ Ալլա Խառատյանի, Զարուհի Հակոբյանի և Սմբատ Հովհաննիսյանի սկանդալային դասագիրքը բացասական արձագանք էր ստացել փորձագիտական հանրության կողմից, սակայն մեկ կողմ՝ այն էլ անանուն ձայնը, նպաստել էր, որ դասագիրքը հավանության արժանանա»,- առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60606.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130823.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141420.10.2026, 22:48