«Եթե այսպես շարունակվի, մեր բոլոր բեռնափոխադրողները 3-10 տարով ՌԴ մուտքի արգելք կունենան»․ Տաթևիկ Բեժանյան
![]() 524 Երկուշաբթի, 13 հոկտեմբերի, 2025 թ., 12:24 «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները մեծ խնդիրներ են առաջացրել ՀՀ-ից ՌԴ փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ խնդիրներին․ «Ըստ այդ օրենքի՝ 2025 թվականի հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, նախկինում տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն, օրացուցային տարվա ընթացքում կարող են ՌԴ տարածքում գտնվել գումարային 90 օր։ Այսինքն 2 անգամ ժամկետը կրճատվել է։ Ինչը, ցավոք, վերաբերում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ կատարողներին, որոնց համար ոչ մի բացառություն չի կատարվել»,- նշում է Բեժանյանը՝ հավելելով, որ փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել նաև արտաքսման ռեժիմը, համաձայն որի՝ վարչական խախտում իրականացնողները, որոնք ժամկետից ավելի կմնան ՌԴ-ում, հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, հետևաբար սառեցվում են նրանց բանկային հաշիվները և այլն․ «Մինչև սեպտեմբերի 10-ը բավականին լոյալ վերաբերմունք էր, մարդկանց թույլատրվում էր վերացնել թույլ տված խախտումները և օրինական հիմքերով մնալ ՌԴ-ում։ Սակայն սեպտեմբերի 10-ից հետո ոստիկանությունը ստուգում է բոլորի անձնագրերը, հաշվում այն ավել օրերը, որ մնացել են ՌԴ-ում»,- ասում է Բեժանյանը՝ նշելով, որ օրինական գտնվելու ժամկետից ավելի մնալու պարագայում անձանց տրվում է 3-10 տարի ժամկետով մուտքի արգելք։ Նրա խոսքով բեռնափոխադրողները չեն կարողանում տեղավորվել այդ 90 օրվա մեջ՝ կախված բազմաթիվ խնդիրներից, ուստի շատերը ակամայից խախտում են օրինական ժամկետները։ |

«Կասկածելի դրսևորում՝ «Երևան ավտոբուս»-ում»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
15916:18
«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)
14814:12
«Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
22711:00
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը
27410:04
«ԵԱՏՄ-ն մոտենում է իր վախճանին». Սամսոն Գրիգորյան
32000:36
Տասնհինգ նավ անցել է Հորմուզի նեղուցով
546Երեկ, 00:21
«ՔՊ-ի մոլդովական պատրանքները». Վահե Դավթյան
31013.05.2026, 22:18
«Առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
34213.05.2026, 14:12
