«Չի էլ ամաչում․ պաշտոնյայի էթիկան դա՞ է». Բագրատ Սրբազանը` Վահե Ղազարյանի մասին

Ինչպես հայտնի է, Չարենցավանում երեկ տեղի է ունեցել հարսանիք, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Հարսանիքի քավորը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է եղել։ Այս հարսանիքի հետ կապված աղմկահարույց թեմաներին Դավթաշենում համախոհների հետ հավաքի ժամանակ անդրադարձավ Բագրատ Սրբազանը. «Այսօր էլ համացանցում տեսա, ճանապարհին ինձ ցույց տվին՝ ինչպես է Ներքին գործերի նախարարը՝ լայն, թիկնեղ, «նիհար» տղան իր ամբողջ «հմայքով» կանգնած այն «աթլետիկ կազմվածքով» մարդու կողքին (Նիկոլ Փաշինյանի-խմբ․), գրպանից գումարները հանում, դնում է թրի վրա․․․ Ավանդություն կա չէ՞, որ երեխաները դուռը փակում են՝ հարսին դուրս հանելիս։ Մարդը գումարներ է դնում։ Չի էլ ամաչում․ պաշտոնյայի էթիկան դա՞ է։ Չեմ ասում՝ էդ փողերը քեզ որտեղից։ Բայց էթիկան դա՞ է պաշտոնյայի՝ գրպանից գումարներ հանել, դնել ինչ-որ թրերի վրա՞։ Սա նկարագիր է։ Բարոյական այն չեղած ցուցիչն է, որը սրանց միջոցով արտահայտված է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

«Փոխանակ ավտոբուսները կարգի բերեն, տան մարզերին, արևի ու անձրևի տակ փտեցնում են»․ Ոսկան Սարգսյան
3119:30
Իշխան Զաքարյանի գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի 305 միլիոն դրամ
7218:12
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5417:36
«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան
6316:48
«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան
7416:36
«Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում»․ Նաիրի Հոխիկյան
8615:30
«1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ»․ Արթուր Խաչատրյան
6915:12
«Եվ այդ մեկ IMEI-ով վերահսկվող քաղաքացին դո՛ւ ես»․ Արշակ Սարգսյան
7514:42