«Սարսափած եմ Գազայի դպրոցի կադրերից». Ժոզեպ Բորել

1529
Շաբաթ, 10 օգոստոսի, 2024 թ., 18:00
Եվրոպական միության արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայի հատվածում իսրայելական հարվածի ենթարկված դպրոցի կադրերից՝ հավելելով, որ նման ջարդերն արդարացում չունեն: Ալ-Թաբին դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, հայտնում է Al Jazeera-ն:
«Սարսափած եմ Գազայի դպրոցի կադրերից, որը խոցվել է իսրայելական հարձակման հետևանքով, որի հետևանքով զոհվել են տասնյակ պաղեստինցիներ: Վերջին շաբաթների ընթացքում թիրախ է դարձել առնվազն 10 դպրոց։ Այս ջարդերը արդարացում չունեն»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցի իր էջում։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից շուրջ 40 հազար մարդ է զոհվել։
Աղբյուրը` Ժոզեպ Բորել

10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածվող 18-ամյա աղջիկը երեխայի հետ հայտնաբերվել է
10516:36
Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
8215:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
10715:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
23814:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
12712:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
12412:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
27411:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
11110:30