Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նահանգին մոտեցող հզոր փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։
«Ես արտակարգ դրություն եմ հայտարարում Նյու Յորքում, ինչպես նաև Նասաու, Սաֆոլք և Ուեսթչեսթեր շրջաններում՝ Գոհաբանության օրվա տոնակատարությունների ժամանակ սպասվող հզոր փոթորկի պատճառով», - գրել է նա X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սպասվում են հորդառատ անձրևներ և ուժեղ քամի, որոնք կարող են վտանգավոր իրավիճակ ստեղծել։
Միևնույն ժամանակ, Գոհաբանության օրվա առթիվ Նյու Յորքում ամեն տարի անցկացվող Macy's-ի փուչիկների շքերթի կազմակերպիչները հայտնել են, որ այն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հինգշաբթիից տեղափոխվել է շաբաթ։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին նշել է, որ շքերթի հետաձգման պատճառը քաղաքին մոտեցող փոթորիկն է։ Նրա խոսքով՝ այսօր սպասվող քամին այնքան ուժեղ է լինելու, որ կարող է կոտրել ծառերի ճյուղերն ու վնասել էլեկտրահաղորդման գծերը։ Բացի այդ, անհայտ է, թե ինչպես իրենց կպահեն հսկայական օդապարիկները շքերթի ընթացքում։
«Գիտեմ, որ ծրագրերի այս փոփոխությունը անհարմարություններ կստեղծի, սակայն անվտանգությունը պետք է լինի առաջին տեղում», - նշել է Մամդանին։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 1924 թվականին իր մեկնարկից ի վեր շքերթը չեղարկվել է ընդամենը երեք անգամ՝ 1942, 1943 և 1944 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1971 թվականին այն դադարեցվել է ուժեղ քամու և անձրևի պատճառով։

«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
212:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
5711:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
6310:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
7309:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
9608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
14400:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
35200:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
358Երեկ, 23:49