«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ

2026թ․-ի նոյեմբերի 25-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ։ Դիտորդների խմբի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է․ «Այցի ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խիստ մտահոգիչ իրավիճակներ, որոնք պահանջում են անհապաղ ուշադրություն և համապատասխան մարմինների արձագանքը։
Ստորև ներկայացնում ենք Խմբի անդամների կողմից արձանագրված կարճ հրատապ ակնարկ։
Դիտորդների խումբը հանդես կգա մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով մանրամասները։
Մեկին՝ ծանր, պրոգրեսիվող քրոնիկական հիվանդությամբ բանտախուց՝ բուժմասի փոխարեն, մյուսին՝ սեփական ատամն ինքնուրույն պլոմբավորելու նյութեր՝ ստոմատոլոգիական բուժօգնության փոխարեն, մեկ այլ անձին՝ բուժմասում արնախառն միզահավաք պարկով անկողնուն գամած, ով հարկադրված է ինքնուրույն փոխել սեփական տակդիրն ու դատարկել միզահավաք պարկը։
Նեյրոֆիբրոմատոզով հիվանդ ազատազրկված անձի մոտ առկա է մաշկի տարածուն ախտահարում՝ տարբեր չափերի բազմաթիվ նեյրոֆիբրոմաների տեսքով։ Վերջինս անգամ պառկել չի կարողանում, գանգատվում է դժվարացած և ցավոտ միզարձակումից՝ նշելով, որ ախտահարումներ առկա են նաև սեռական օրգանների շրջանում։ Չնայած առողջական ծանր վիճակին՝ շարունակում է պահվել բանտախցում՝ այլ ազատազրկված անձանց հետ համատեղ։
Մյուս ազատազրկված անձին տրանսգենդեր լինելու պատճառով հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը՝ պլոմբանյութը տրամադրելով տոպրակի մեջ։
Սա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթական «պատշաճ բուժսպասարկման» պատկերը։
Մինչև ե՞րբ են ազատազրկված անձինք զրկվելու ոչ միայն ազատությունից, այլև բժշկական օգնություն ստանալու իրավունքից և մարդկային արժանապատվությունից։
Եվ սա դեռ ամենը չէ, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող «բժշկական օգնության» մասին»։

«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
212:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
5711:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
6310:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
7309:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
9608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
14400:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
35200:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
358Երեկ, 23:49