«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին
![]() 252 Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ., 12:00 ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը ներկայացրել է վերջին երկրաշարժի մասին տեղեկատվություն: Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին գրանցվել էր հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են՝ Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է, եթե այո, որքանո՞վ ենք դրան պատրաստ. «Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Խորհրդային միության ժամանակ ունեինք հետևյալ խնդիրը՝ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված էր: Եթե այսօր ունենք 8-9-10 բալանոց գոտիներ, ԽՄ քարտեզի համապատասխան՝ ունեինք ընդամենը երկու գոտի՝ 7-8 բալանոց, հետևաբար կառուցապատումն իրականացվել է 7-8 բալերի համար: Երբ ասում ենք՝ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, շենքերը խոցել են, պատճառը հենց դա է: Եթե Երևանում ունենանք 9 բալանոց երկրաշարժ, կունենանք հետևանքներ»,- ասել է Մարգարյանը: |

«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
6713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
8612:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
7712:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
7512:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9012:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12610:12
