«Զելենսկին՝ «ժամանակակից Չերչիլ», Կոբախիձեն՝ «ռուս օլիգարխի ստրուկ»»․ Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին «արարած» և «ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ստրուկ» է անվանել, «Վրացական երազանք» կուսակցության անդամներին՝ «ռուսական շնիկներ», իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ «ժամանակակից Չերչիլ», որն «ընդմիշտ կոտրեց Ռուսաստանի անպարտելիության առասպելը»։
Այսպես Սաակաշվիլին արձագանքել է Կոբախիձեի այն մեկնաբանությանը, թե «Սաակաշվիլիի թիմն է մեղավոր 2008-ին ՌԴ-ի հետ պատերազմի համար»։
«Իրեն Վրաստանի վարչապետ հռչակած արարածը հերթական անգամ հարձակվել է Զելենսկիի վրա։ Կարծում եմ՝ Թբիլիսիում գործող ռուսական շնիկների ագրեսիայի ներկայիս սրումը բոլորովին պատահական չէ։ Այն տեղի է ունենում Կուրսկի օպերացիայի ֆենոմենալ հաջողության ֆոնին, որը ոչ միայն շոկի մեջ գցեց Պուտինին, այլև մահու չափ վախեցրեց Իվանիշվիլիին։ Ո՞վ է Վլադիմիր Զելենսկին, իսկ ո՞վ է ոմն Իրակլի Կոբախիձեն։ Զելենսկին մեր ժամանակների Չերչիլն է, որն ընդմիշտ կոտրեց Ռուսաստանի անպարտելիության առասպելը։ Կոբախիձեն իր երկրին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ և ուզում է ինձ դատել ագրեսորին դիմադրություն ցույց տալու համար։ Նա ռուս օլիգարխի սովորական ստրուկն է, մինչդեռ Զելենսկին ուկրաինական քաղաքականության մեջ ցանկացած ստվերային և արտաքին ազդեցություն զրոյի հասցրեց։ Զելենսկին անմահացավ պատմության մեջ, իսկ Լուսնի վրա հաչացող այդ վրացի շնիկներին ոչ ոք չի հիշի։ Վրաստանի ժողովուրդը նրանց կհեռացնի աշնանը, որքան էլ Իվանիշվիլին և նրա տերերը փորձեն գողանալ ընտրությունները»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցի իր էջում։

«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
1800:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
42Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
55Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
70Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
78Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
73Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
64Երեկ, 21:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
185Երեկ, 20:24