Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությանն ուղղված ձեր աշխատանքն ու գործունեությունը միավորում են մարդկանց՝ ամրացնելով նրանց սրտերում Հայրենիքի հանդեպ սերը։ Դուք արժանի հեղինակություն եք ձեռք բերել եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»,- ասված է շնորհավորանքում։
Լուկաշենկոն նաև նշել է, որ Գարեգին Բ-ի՝ ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու մղումը նպաստում է ազգային միասնության և ներդաշնակության պահպանմանն ու հայ-բելառուսական երկխոսության համակողմանի զարգացմանը։
Լուկաշենկոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթել է քաջ առողջություն և Աստծո օգնությունը՝ ի բարօրություն հայ ժողովրդի նրա բարձր ծառայության մեջ։

«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
4217:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
3417:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
4916:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
5016:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
10316:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
7015:36
«Ռուսաստանը Կիևում գտնվող դեսպանատներին տեղեկացրել է վտանգի մասին»․ Պեսկով
11215:18
«Դրանով ոչ ամրապնդվեց պետության անվտանգությունը, ոչ էլ թուլացավ»․ Արեգ Սավգուլյան
7415:12