Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում

Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում
272
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 09:36

Ռուսաստանի Կամչատկա քաղաքում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են օգոստոսի 22-ին տեղական ժամանակով 08:30-ին։

Սեյսմոլոգների գնահատմամբ՝ էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 120 կմ հեռավորության վրա՝ 39 կմ խորության վրա:

Վերջին օրերին սա տարածաշրջանում առաջին երկրաշարժը չէ։ Օգոստոսի 17-ին Կամչատկայում 7 մագնիտուդով հզոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։