Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Մայր Աթոռում մամուլի ասուլիս կհրավիրվի

Մայր Աթոռում մամուլի ասուլիս կհրավիրվի
174
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 15:18

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ին, Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ Մայր Տաճարում լրատվամիջոցների համար կկազմակերպվի շրջայց, այնուհետև մամլո ասուլիս, որը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:
Բանախոսներն են Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և հրատարակությունների ու միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։