«Հրազդան ՋԷԿ»-ը տեսչական մարմնին մեղադրում է սխալ տեղեկություն տարածելու համար
![]() 349 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 18:06 «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ն հայտարարչություն է տարածել. «Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Ընկերության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում մեր զոհված գործընկեր Էդգար Հովսեփյանի ընտանիքին և հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ և վստահեցնում, որ մեր ընկերությունը միշտ լինելու է մեր գործընկերոջ ընտանիքի կողքին։ Վիրավորում ստացած գործընկերներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վստահեցնում, որ կիրականացվի ամեն ինչ՝ վերջիններիս առողջության վերականգնման համար։ Ինչ վերաբերում է ՀՀ լիազոր գերատեսչության կողմից դեպքից ժամեր անց հրապարակված հաղորդագրությանն առ այն, որ Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում գտնվող օբյեկտի նկատմամբ 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրվել, ապա ըստ ս. թ. հուլիսի 23-ին տեսչական մարմնի կողմից տրամադրված ավարտված շինարարության շահագործման ընդունման եզրակացության՝ «խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել», ինչը փաստում է, որ տեսչական մարմնի կողմից օբյեկտի մանրակրկիտ զննման ընթացքում անվտանգությանը վերաբերող խնդիրներ չեն արձանագրվել։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ օբյեկտը ներկայիս դրությամբ վերջնական շահագործման հանձնված չէ, գտնվում է փորձարկման փուլում։ Օբյեկտի վերջնական շահագործման հանձնումը նախատեսվում է 2024 թվականի վերջին»։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
305Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
189Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
209Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
510Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
438Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
55019.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
52219.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
38019.04.2026, 14:42
