««Մեր հարցերը մենք պիտի լուծենք»-ը Բաքվից երաշխիքներ ստանալու ակնկալիք է»․ Սուրեն Սուրենյանց
![]() 226 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 18:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանի քաղաքականության հետևանքը․ «Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր։ Բոլոր նրանց, ում անունն ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք իրենց համար մանրադրամ ենք։ Մեր հարցերը մենք պիտի լուծենք»,- երեկ ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը: Առաջին հայացքից շատ գեղեցիկ է հնչում, մանավանդ՝ Փաշինյանի շուրթերից, ով իրեն դիրքավորել է՝ որպես ինքնիշխանության խորհրդանիշ: Բայց արդյո՞ք իրականության հետ աղերս ունի Փաշինյանի հայտարարությունը: Բնականաբար, ոչ: Եթե Փաշինյանը Ռուսաստանին այդ դերում չի տեսնում և փաստորեն ակնարկում է, որ Արևմուտքում էլ երաշխավորներ չկան, ապա նա ապավինում է Ադրբեջանին, այլ խոսքով՝ ակնարկում է, որ այդպիսի երաշխիքներ կարող է ստանալ Բաքվից: Տարածաշրջանում ձևավորված ուժային դիսբալանսի պայմաններում հնարավոր չէ այլ կերպ հասկանալ Փաշինյանի պնդումը, որովհետև ինչ-որ գործոն, Հայաստանին տրված անվտանգային երաշխիք միայն կարող է զսպել Բաքվի ախորժակը: Փաշինյանի «Մեր հարցերը մենք պիտի լուծենք»-ը ոչ թե ինքնիշխանության դրսևորում է, այլ Բաքվից երաշխիքներ ստանալու ակնկալիք: Այլ խոսքով, ռուսական ազդեցությունից ազատվելու հետևանքը դառնալու է ադրբեջանական ենթապետության վերածվելը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
