Դանակահարություններ` Կոտայքի մարզում
339 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 19:36 Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ժամը 21։15-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ում առողջական վիճակը ծանր է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 43-ամյա Արսեն Վ․-ն է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 11-ին ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ՝ Ուռենիներ փողոցի սկզբնամասում, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գերասիմ Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արսեն Վ․-ի և Երևանի բնակիչ 23-ամյա Աղաբեկ Վ․-ի հետ, որի ընթացքում Գերասիմ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Վ․-ին՝ պատճառելով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծանր մարմնական վնասվածք, իսկ Աղաբեկ Վ․-ին՝ «աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքները: Ավելին՝ սկզբանղբյուրում։ |
Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են գողացել
12700:12Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
263Երեկ, 12:06Ազատամուտում 50-ամյա տղամարդն անզգուշաբար սպանել է 47-ամյա տղամարդուն
36113.01.2025, 21:00Ոստիկանությունը հաստատում է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը
42813.01.2025, 18:36ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ձորում հայտնաբերվել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի դին և մեքենան
30413.01.2025, 18:30Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին (տեսանյութ)
44013.01.2025, 12:18Սպանություն՝ Նոր Գեղիում
28913.01.2025, 11:54Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում
28313.01.2025, 11:12