Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
224
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 13:42

Այսօր՝ օգոստոսի 22-ին, մոտոցիկլի և ավտոմքեքենայի մասնակցությամբ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Ջրվեժի անտառի պարկի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի և 61-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Choper» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է: