«Հուսով եմ՝ ռուսական կողմի հետ ոչ հրապարակային աշխատանք կա»․ Հակոբ Բադալյան
![]() 194 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 17:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ այս պահին կոնյակի արտահանման հետ կապված որևէ խնդիր չկա և չկա պաշտոնական որևէ դիմում (նկատի ունի թերևս Ռուսաստանից): Նախօրեին կամ մեկ օր առաջ նաև ՍԱՏՄ արձագանքն էր, որտեղ դարձյալ նշվում էր, որ չեն ստացել պաշտոնական որևէ բան: Ես հուսով եմ, որ այս հայտարարություններին զուգահեռ, այդուհանդերձ կա այսպես ասած ոչ հրապարակային ինտենսիվ աշխատանք ռուսական կողմի հետ, հասկանալու համար, թե այդ ինչ հայտարարություն էր հայկական կոնյակի հետ կապված, դրա որ մասն էր քաղաքական մոտիվով, ո՞ր մասն էր մասնագիտական, ո՞ր մասն էր այսպես ասած տնտեսական պատերազմի տրամաբանության մեջ, երբ որևէ մեկը՝ տնտեսվարող սուբյեկտ, կամ նույնիսկ թշնամի պետություն, կարող է փող տալ որևէ կառույցի և պատվիրել հայկական կոնյակի դեմ տեղեկատվական արշավ: Իհարկե կասկած չկա, որ Հայաստանում կան կոնյակ արտադրողներ, որոնք՝ ժողովրդական խոսքով ասած, թույն են արտադրում, ոչ թե կոնյակ: Ընդ որում, այդ խնդիրը պարբերաբար բարձրացնում են նաև Հայաստանում բարեխիղճ կոնյակագործները, որովհետև այդ «թույն» արտադրողները հարվածում են թե՛ ներքին շուկայում որակյալ արտադրանքին, թե՛ նաև արտաքին շուկաներում հայկական արտադրանքի հեղինակությանը: Եվ սա լրջագույն հարց է, որը պահանջում է պետական ինստիտուտների հետևողական աշխատանք թե՛ ներքին դաշտում արտադրության որակը վերահսկելու, թե՛ նաև արտաքին շուկաներում, մասնավորապես մեր կոնյակի համար գլխավոր՝ ռուսական շուկայում թե՛ պետական, թե՛ այլ կառույցների հետ աշխատելու համար: Սա Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ նաև պարզապես իմիջային, անգամ քաղաքակրթական հարց է, որովհետև հայկական կոնյակը նաև ըստ էության «քաղաքակրթական» բաղադրիչ է հայկական կենսագործունեության և պատմական այս շրջափուլում արդեն հայկական պետականության տնտեսական նկարագրի համատեքստում: Սրան զուգահեռ, խոսքը Հայաստանի տնտեսության համար առանցքային՝ արդյունաբերական ոլորտի կենսագործունեության մասին է: Իսկ արդյունաբերական ոլորտը Հայաստանում ունի առանձնահատուկ ուշադրության կարիք, որովհետև տնտեսությունները արդյունաբերությամբ են տնտեսություն, ոչ թե «առնել-ծախելով»: Հայաստանի՝ լինի ծանր, միջին, թե թեթև արդյունաբերական ներուժին սպառնացող որևէ խնդիր պետք է արժանանա ոչ միայն արագ արձագանքի, համակարգային արձագանքի, այլ ըստ էության անգամ կանխարգելիչ քաղաքականության: Հետևաբար, գուցե տեղեկատվական արձագանքի մակարդակում «պաշտոնական դիմում չկա»-ն այս պահին բավարար է: Բայց, որպես աշխատանքային արձագանք, դա չի կարող լինել բավարար և պետք է հուսալ, որ ոչ հրապարակային մակարդակում աշխատանքը առկա է, այլ ոչ թե պատկան կառույցները սպասում են «պաշտոնական նամակի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
