«Այս դեպքում պետք է բազմապատկել որոնման աշխատանքը»․ Հակոբ Բադալյան
![]() 183 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 15:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Գլխավոր դատախազը կառավարության նիստում ներկայացրել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում կա ընդհանուր առմամբ հանցագործությունների վիճակագրության նվազում, բայց ծանր հանցագործությունների աճ՝ ավելի քան 17 տոկոս: Վերջին օրերին նկատելի է, որ շրջանառության է դրվում հետևյալ մի «փաստարկ», որ 44-օրյա պատերազմից հետո կորել է մեծ քանակությամբ զենք զինամթերք, ինչն էլ բերել է ըստ էության հանցավորության աճի: Գործնականում, որևէ կերպ բացառելի չէ իհարկե, որ պատերազմի ընթացքում կարող էին կորել զենք-զինամթեքր, հատկապես այն տոտալ անկազմակերպվածության պարագայում, որ եղել է: Բայց, եթե գիտես, որ կա մեծ քանակի կորած զենք, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է բազմապատկես թե այդ զենքի որոնման աշխատանքը, թե պետք է բազմապատկես իրավապահների աչալրջությունը, իմանալով, որ կա զենք, որը կարող է կրակել: Հետևաբար, զենք կորելու հանգամանքը չի կարող լինել բացատրություն՝ ուղղակի, թե անուղղակի: Ինչպես որ չի կարող ճանապարհատրանսպորտային պատահարների բացատրություն լինել մեքենաների շատանալու հանգամանքը: Մեքենաները եթե շատանում են, ապա ինչ որ առումով նկատելիորեն պետք է ավելանան նաև երթևեկության կանոնների ապահովման ուղղությամբ համակարգային աշխատանքը: Եթե այդ աշխատանքը չկա, բնականաբար մեքենաների ավելացումը բերում է տխուր պատկերի: Եթե չկա ոստիկանության բավարար ծավալի և համակարգային օպերատիվ աշխատանք, բնականաբար տեղի է ունենալու ծանր հանցագործությունների աճ, անկախ նրանից՝ պատերազմի ժամանակ մեկ միավոր զենք է կորել, թե հազար ու մեկ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
