«Վրաստանի խորհրդարանը կարող է դառնալ միակուսակցական»․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում դատական գործընթաց կսկսվի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելքի վերաբերյալ, և, ինքնաբերաբար կառաջանա այդ կուսակցության պատգամավորական մանդատները չեղարկելու հարցը։
«Խորհրդարանը կմնա ժողովրդավար, որտեղ իշխող կուսակցությունը կընտրվի սահմանադրական մեծամասնության կողմից։ Մոլդովայի խորհրդարանն այսօր գրեթե միակուսակցական է, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում, նրան միայն ողջունում են։ Նույնը տեղի կունենա նաև Վրաստանում։ «Միասնական ազգային շարժման» արգելքը շատ կարևոր պայման է, որպեսզի Վրաստանն անարգել շարունակի շարժվել դեպի Եվրոմիություն»,- ասել է Կոբախիձեն։

«Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»․ Արեգնազ Մանուկյան
3513:18
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին
6313:12
«Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բայց տնտեսական թվերը չգիտեք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5313:00
«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
4912:54
«Քիչ առաջ լսեցինք հաղորդում հանցագործության մասին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6112:48
«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով
9812:37
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7012:30
«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6612:12