Ծեծկռտուք և դանակահարություններ Սևանի թերակղզու լողափնյա տարածքում
377 Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 23:18 Օգոստոսի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ վիճաբանության մասնակից սևանցի երիտասարդը դանակով հարվածել է իրեն: Սևան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում թերակղզու լողափնյա տարածքում մի խումբ տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սևանցի 22-ամյա և 23-ամյա երկու երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի: Հանգամանքները պարզվում են։ |
Դանակահարություններ՝ Կոտայքի մարզում
142Երեկ, 19:36Ռումբի տեղադրման ահազանգեր՝ երկու հայտնի մոլերում
159Երեկ, 16:00Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է
238Երեկ, 11:12Երևանում հսկա ծառը տապալվել է մեքենաների վրա (լուսանկար)
20011.09.2024, 23:36Մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում
29911.09.2024, 22:42Ողբերգական վթար՝ Շիրակի մարզում
23811.09.2024, 18:18«Հրազդան ՋԷԿ»-ը տեսչական մարմնին մեղադրում է սխալ տեղեկություն տարածելու համար
16511.09.2024, 18:06Հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում
26010.09.2024, 22:12