Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի զանգվածային հարվածներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծություններին:
Թելեգրամյան ալիքում Զելենսկին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռևս փրկարարական աշխատանքներ են իրականացվում արկերի և բեկորների ընկնելու վայրերում:
Նա հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորվել է 16 մարդ:
«Մենք անպայման կպատասխանենք Ռուսաստանի այս և այլ հարձակումներին։ Մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ռուսական ուժերն արձակել են ավելի քան 90 օդային թիրախներ Ուկրաինայի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ 81 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև թևավոր, բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
8818:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
17114:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
20211:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
20610:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
12509:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11709:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
14201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14700:24