Երևանի քաղաքապետարանը 644000 դոլարի էլեկտրամոբիլներ է գնել

Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացել է Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների գնման պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ձեռք է բերվել 2023 թ-ի մեկ Mercedes EQE500 և 2024 թ-ի արտադրության 20 հատ BYD song plus ավտոմեքենա։ Ի դեպ Mercedes-ի գնով հնարավոր է ձեռք բերել 3 հատ BYD։ Երևանի քաղաքապետարանն այս տարվա մայիսին ձեռք է բերել 20 նոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլները BYD song plus մակնիշի են, 2024 թվականի արտադրության։ Մեքենաների գնման համար հայտարարվել է էլեկտրոնային աճուրդ։ Ամենացածր գնառաջարկը ներկայացրել է «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար։ Քաղաքապետարանից գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ էլեկտրամոբիլներն սպասարկում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Վաղը ճղճղան ձայնով կասի՝ դեռ հարց է՝ ով է էդ իրավիճակում տուժողը». Լիդյա Մանթաշյան
9100:42
«Հուսանք՝ Հայաստանի քաղաքացուն չեն արտահանձնի Ադրբեջանին». Բենիամին Մաթևոսյան
9300:30
«Դատարանի որոշման նպատակն Էդգար Ղազարյանին մանդատից զրկելն է». Արսեն Բաբայան
8600:24
Շաքիում վիրավորում ստացած կնոջ 15 և 12-ամյա երեխաները ևս դիմել են բուժօգնության. մանրամասներ
93Երեկ, 23:54
«Ինչպե՞ս կարող ենք խոսել կնոջ անվտանգության մասին՝ շրջանցելով իրականությունը».
79Երեկ, 22:48
«Երեք դեպք եմ հիշում, երբ ադրբեջանցի դիվերսանտը մտել է Հայաստանի տարածք». Նարեկ Գալստյան
85Երեկ, 22:42
«Շատ վատ խաղաղության այլընտրանքը շատ դաժան պատերազմն է». Արգիշտի Կիվիրյան
83Երեկ, 22:36
Բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 14.2 կգ «մարիխուանա»
72Երեկ, 22:30