«Ասում են՝ Բաբայանը քիրվա է Ադրբեջանի հետ, ուրեմն ձեզ քիրվա է պետք, որ գերիները տուն գան»․ Յուրի Մուսայելյան
![]() 495 Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 12:18 Հայտնել էինք, որ Սամվել Բաբայանի աջակիցներն ակցիա են իրականացնում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Կազմակերպիչ արցախցի Յուրի Մուսայելյանի խոսքով՝ Բաբայանը միակ ողջ հերոսն է, ով իր գաղափարներով կկարողանա լուծել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները և Բաքվի բանտից վերադարձնել Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներին․ «Թող Շահրամանյանը և պատգամավորները լիազորություն տան Բաբայանին, ստեղծեն կոմիտե, թույլ տան էդ մարդուն իր ծրագրերն իրականացնի։ Էդ մարդն ունակ է մեր գերիներին վերադարձնի։ Ուզում եմ, որ մեր հերոսի ասած խոսքերը՝ սկսած բնակարանային ապահովման հարցերից, ընդունվեն և կատարվեն։ Ասում են չէ՞, որ Բաբայանը քիրվայություն է անում Ադրբեջանի հետ, ընդունենք այդպես է, եթե Սամվել Բաբայանը քիրվա է, ուրեմն ձեզ քիրվա է պետք, որ ձեր գերիները տուն գան։ Թող ստեղծեն Բաբայանի առաջարկած կոմիտեն, մանդատ տան էդ մարդուն, ինքն էլ կկարողանա գերիներին վերադարձնի»,- ասաց Մուսայելյանը՝ նշելով, որ Սամվել Բաբայանը տեղյակ չէ այս ակցիայից, սա իր անձնական նախաձեռնությունն է։ |

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է
3609:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
8008:24
Գյուղ, որտեղ Կոմիտասը գրի է առել «Լոռվա գութաներգ»-ը. մի քանդակի պատմություն (լուսանկար, տեսանյութ)
13604:06
«18-ամյա հայի մասին այնպես են արտահայտվում, ոնց որ թշնամի է․ դուք ի՞նչ ցեղատեսակից եք»․ Գայանե Ասլամազյան
27303:06
«Մի շարք ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը»․ Լուսինե Մարտիրոսյան
127Երեկ, 23:30
«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
185Երեկ, 20:18
«Այս օրերին տագնապի մեջ են Միջին Արևելքի հայկական համայնքները»․ Արամ Ա
219Երեկ, 19:48
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցականը պետք է անհապաղ ազատվի կալանքից»․ Արման Թաթոյան
242Երեկ, 19:06
