«Հայկական կողմը պատրաստ է». Վահան Կոստանյանի հարցազրույցը թուրքական Anadolu-ին
![]() 530 Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 19:24 Հայկական կողմն ուրախ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, սակայն կարծում է, որ շատ ավելին կարելի է անել այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական Anadolu լրատվական գործակալությանը: Լրատվական գործակալությունը նշում է, որ Կոստանյանի այս դիրքորոշումը հաջորդում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանը: «Մենք ուրախ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, բայց մենք հավատում ենք, որ շատ ավելին կարելի է անել՝ հատկապես, երբ խոսքը հարաբերությունների լիարժեք կարգավորման, սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է»,–ասել է Վահան Կոստանյանը: Կոստանյանը Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը գնահատել է բավականին դրական քայլ՝ նկատելով, որ երկու երկրների ղեկավարները միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն են ցուցաբերել: ԱԳ փոխնախարարը հիշեցրել է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության մասին, որը ձեռք էր բերվել 2022 թվականի հուլիսին Վիեննայում: Ըստ Andolu-ի՝ Կոստանյանը լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցում: Նրա կարծիքով՝ դա տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլ նաև ավելի լայն տարածաշրջանին։ «Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայումս արգելափակված են կամ պատշաճ չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Չինաստան»,- ասել է նա՝հավելելով, որ շատ ավելին կարելի է անել, և դա կարելի է անել ավելի արագ: Նա կրկնել է հայկական կողմի ուղերձը, որը փորձում են հասցնել թուրք տարբեր գործընկերներն. «Գործելու ժամանակը հիմա է: Մենք չպետք է ժամանակ կորցնենք»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
