Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ աղբյուրները պնդում են, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի թեման արհեստածին է, քանի որ այն Հայաստանի համար ռազմական պահեստ է, եւ 44-օրյայի ժամանակ էլ է այդ զինտեխնիկան օգտագործվել։ «Արևմուտքի պահանջով՝ տաք ենք պահում թեման, բայց հաստատ այն հանելու հարց չենք դնի»,- ասաց պաշտպանական ոլորտի մեր աղբյուրը։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը, որ Բիշքեկից հետո հակառուսականությունը նվազեցրել էին, Ֆրանսիա այցից հետո նոր թափով են լծվել դրան, երեկ էլ Փաշինյանն ասաց․ «Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, Ռուսաստանն է դրել քննարկման, և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ»: Որքան էլ մղեցին, որ հստակ դիրքորոշում հայտնի, խուսանավեց․ «Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի նման ասենք՝ գնացինք մարդի, ունեցանք որդի, անունը՝ Կիկոս, գդակը՝ պոպոզ, բազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր: Չէ, ուզում են հանեն՝ թող հանեն»:

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
4503:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
12600:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
8000:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
95Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
92Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
111Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
96Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
91Երեկ, 17:54