Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարչական գործերով կայացրել է 16 որոշումներ, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեի միջոցների հաշվին, քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրել: ՀՀ ֆինանսների նախարարությունը, սակայն, ֆինանսավորում չի տրամադրել՝ չկատարելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պահանջները: Արդյունքում, իրավապահները սկսել են քննություն։
Քաղաքացիների կողմից ֆինանսների նախարարության դեմ ներկայացված հաղորդման գործով դիմել է նախարարություն, սակայն Ֆիննախարարությունից հայտնել են. «Ֆինանսների նախարարությունը նշված վարչական գործերով կայացված դատական ակտերի հասցեատեր չի հանդիսանում: Ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն»։
Ստացվում է, որ պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը, իսկ դատարանի որոշումը չի կատարվում, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հրավիրել է գագաթաժողովին՝ որպես տիեզերական մասշտաբի սուտասան»․ Էդգար Ղազարյան
414:42
«Իրավական այլասեռություն․ ինչո՞ւ եք տանջամահ անում մարդուն»․ ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
3014:36
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է հայ գերիների հարցը (տեսանյութ)
6014:19
«Նրանց ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը»․ Գառնիկ Դանիելյան
4314:06
«Միջազգային տիեզերական գագաթնաժողովը՝ Փարիզում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5313:48
«Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
6313:36
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7012:42
«Ադրբեջանական քարոզչությունը սկսել է շրջանառել, թե իբր հայերը Կրասնոդարը դարձնում են «երկրորդ Ղարաբաղ»»․ Արա Պողոսյան
7112:36