Առաջարկվում է ստեղծել արցախցիների կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով
![]() 234 Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 13:48 ԱԺ-ի հաստատմանն է ներկայացվել «Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը, որը պատգամավորներին ներկայացրեց Արծվիկ Մինասյանը։ Առաջարկվեց, որպեսզի քննիչ հանձնաժողովի ադամների թիվը սահմանվի 17, որոնցից 11-ը կլինեն «Քաղաքացիական պայմանագիր», 5-ը՝ «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցություններից։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվում է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը։ «Հանձնաժողովի ստեղծման նպատակն է՝ Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը, հիմնախնդիրներին լուծումներ առաջարկելը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ ՔՊ-ական պատգամավորի հարցին, թե ո՞րն է քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակը, եթե պատգամավորները հնարավորություն ունեն կառավարությունից ճշտելու ցանկացած տեղեկատվություն, հանդես գալու առաջարկներով՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նպատակը ոչ միայն խնդիրների ուսումնասիրումն է, այլ որպես մեկ միասնական մարմին լուծումների առաջարկումը․ «Կլինի մեկ միասնական մարմին, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը կկարողանան լուծել այդ խնդիրները՝ առանց քաղաքականացման»,- ասաց Մինասյանը։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
