«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, 1 ամսով կասեցվել են «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, և կրկին ստուգումներ են սկսվել, երբ ընդամենը վերջերս էին արել և խախտումներ չէին հայտնաբերել: Մեր աղբյուրն ասում է, որ վերևից «վիզ են դրել» «կեղտ» գտնել նրա վրա ու ազատել։ Քրեակատարողական ծառայության 35-ամյա պետ Ծովինար Թադեւոսյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է միայն այն արժանիքի համար, որ Սրբուհի Գալյանի մտերիմն է, չի հանդուրժում փորձառու կադրերին, հատկապես՝ նրանց, որոնք հակադրվում են իրեն, առարկում իր հրամաններին, ինչը եղել է Ղազարյանի դեպքում։ Նրան այդ հարցում աջակցում է տեղակալ Սահակ Գրիգորյանը։ Նախ «Արթիկ»-ի ռեժիմի պետ Արթուր Դանիելյանին են ազատել, ստիպել, որ պետի դեմ «ցուցմունք» տա, նա հրաժարվել է ու կորցրել աշխատանքը: Հիմա կենտրոնացել են պետի վրա։
Հիշեցնենք, որ Ղազարյանը մոտ մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնին, այն բանից հետո, երբ բերդում կալանավորներն անհնազանդության գործողություններ էին արել, ազատել էին ղեկավար կազմին և փորձառու կադր համարվող Ղազարյանին, որ մինչ այդ «Սևան» ՔԿՀ պետն էր, տեղափոխել էին «Արթիկ»՝ կարգուկանոն հաստատելու։
Մեր աղբյուրի պատմելով՝ արշալույսները խաղաղ չեն նաև «Գորիս» ՔԿՀ-ում։ Այստեղ էլ օրերս երկու հերթափոխի աշխատակիցներ միասին ազատման դիմումներ են գրել՝ հոգնելով ստեղծված վիճակից, երբ ամեն անկապ պատճառով ստուգումներ են անում»։

«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են․ «Հրապարակ»
1909:24
«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ»
1909:18
Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»
4009:12
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ (լուսանկար)
4808:36
«Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C»․ Լևոն Ազիզյան
9603:06
«Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»․ Արմինե Ֆանյան
11000:18
«Կարկտահարությունից վնասվածքներ ստացած նախրապանը տեղափոխվել է հիվանդանոց»․ Վահան Թումասյան
141Երեկ, 21:30
Պտտահողմ, կարկտահարություն՝ Շիրակի մարզի գյուղերում (տեսանյութ)
128Երեկ, 21:24